Toyota-ն կկառուցի «ապագայի քաղաք»
Toyota ընկերությունը հրապարակել է Ֆուձիյամա լեռան մոտ «ապագայի քաղաք» կառուցելու իր ծրագրերը, հայտնում է The Guardian-ը:
Ընկերության ծրագրի համաձայն՝ քաղաքը կգործի ջրածնային վառելիքով եւ կդառնա կենդանի լաբորատորիա ինքնավար ավտոմեքենաների, ռոբոտատեխնիկայի եւ արհեստական ինտելեկտի համար:
Ճապոնական ավտոարտադրողը հայտարարել է, որ ապագա քաղաքի տարածքը, որն արդեն ստացել է Վոուվեն-սիթի («մտացածին քաղաք») անվանումը, կկազմի 70 հեկտար: Այն կկառուցվի գործարանի տարածքում, որը պատրաստվում են փակել: Փաստացի քաղաքը դրա բնակիչների եւ հետազոտողների համար կդառնա տուն, որոնք այնտեղ կաշխատեն ամբողջ օրը:
Քաղաքի նախատիպը ներկայացվել է Լես Վեգասի տեխնիկական շոուում: Ստեղծողների խոսքով՝ դրա բնակչությունը կկազմի շուրջ 2 հազար մարդ, իսկ շինարարությունը ծրագրում են սկսել հաջորդ տարի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա