Ֆրանսիայի իշխանությունները որոշել են 24 մլն եվրոյով գնել խոհանոցում գտնված նկարը
Ֆրանսիայի իշխանություններն արգելել են երկրից դուրս տանել ֆլորենցիացի գեղանկարիչ Չիմաբուեի «Քրիստոսի ծանակումը» նկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ, ազգային սեփականության հանձնաժողովի հանձնարարականով նախարարության ղեկավարն արգելել Է նկարի արտահանումը մինչեւ 30 ամիս ժամկետով:
Այդ ընթացքում նախարարությունը պլանավորում Է հանգանակել 24 միլիոն եվրո եւ գնել գործը՝ Լուվրում այն Չիմաբուեի մյուս նկարի կողքին կախելու համար: «Քրիստոսի ծանակումը» Վաղ Վերածննդի շրջանի գլուխգործոց Է: Հեղինակը՝ Չիմաբուե («Ցլագլուխ») կեղծանվամբ հայտնի նկարիչը, համարվում Է այդ շրջանի կարեւորագույն գեղանկարիչներից մեկը:
Կտավն ստեղծվել Է ենթադրաբար 1280-ական թվականներին: Չիմաբուեի գործը գտել են Փարիզից 90 կիլոմետր հյուսիս գտնվող Կոմպիեն քաղաքում՝ մի տարեց կնոջ տանը: Այն խոհանոցում կախված Է եղել սալօջախի վերեւում: Հոկտեմբերին կտավը 24 միլիոն եվրոյով վաճառել են աճուրդում, հաղորդել Է BBC-ն:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա