10 փաստ Մուրացանի կյանքից…
Մուրացանի ստեղծագործությունների թեման հայկական իրականությունն էր, հայ մարդը:
Փաստեր Մուրացանի կյանքից
1.Մուրացանը, որի անձնագրային անունն է Գրիգոր Տեր-Հովհաննիսյան, ծնվել է 1854թ.-ի դեկտեմբերի 1-ին Շուշիում:
2. Մուրացանի հայրը հողագործ էր բայց մի շարք արհեստների էր տիրապետում, բանաստեղծություններ էր գրում ու երգում:
3. Ծնողները չափազանց ուշադիր էին որդու ուսման նկատմամբ, Գրիգորը նախնական կրթություն է ստանում մասնավոր դպրոցում, սակայն 3 տարի այստեղ ուսանելուց հետո հայրը մահանում է, և ընտանիքն այլևս անկարող է գտնվում վճարել ուսման համար: Գրիգորը տեղափոխվում է ավելի մատչելի դպրոց, որից հետո էլ 6 տարի ուսում ստանում Շուշիի թեմական դպրոցում:
«Հոգի ունեի, դու էիր, ա՜խ դու.
Ո՞ւր տվիր ինձ նրան, որ ես քո սիրու
Էրվիմ, խորովվիմ. ո՛չ երկինքն լսի,
Ո՛չ երկիրն իմ չոր գլուխս տակով անի»:
Մուրացան
4.Իր գրական առաջին փորձերը սկսել է հենց դպրոցական տարիներին, այստեղ նաև սերտել է պատմություն, մատենագրություն, ֆրանսերեն և ռուսերեն: Դպրոցն ավարտելուց հետո 1 տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում:

5.1878թ.-ին գրողը տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ֆինանսական վատ դրությունից ելնելով՝ հաշվապահություն է սովորում և գործի անցնում տեղի առևտրական տներից մեկում:
6.18811թ.-ին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզանը» և Հայ թատրոնի վարչությանը ներկայացնում «Մուրացան» կեղծանունով:
«Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում… Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք»:
7.Մուրացանին սկսում են ճանաչել, խոսել նրա մասին, սակայն դա չի բարելավում գրողի ֆինանսական կարգավիճակն ու նա ամբողջ կյանքի ընթացքում ստիպված է լինում համատեղել գրականությունը հաշվապահության հետ:
8.1889-1902թթ-ը տպագրվում և տարբեր պարբերականներում լույս են տեսնում են նրա «Խորհրդավոր միանձնուհի», «Գևորգ Մարզպետունի», «Նոյի ագռավը», «Առաքյալը» ստեղծագործությունները. դրանք իսկական հռչակ են բերում գրողին:
«Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիք, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ… Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը, և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պետք է խնամե»…

9.1908թ.-ին Մուրացանի մոտ հոգեկան խանգարման նշաններ են ի հայտ գալիս, ինչը շատերը կապում են նրա բարդ աշխատանքի հետ:
10.1908թ.-ի օգոստոսի 30-ին Մուրացանը վախճանվում է, նա 54 տարեկան էր և անավարտ էր թողել մի շարք ստեղծագործություններ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա