Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը
Ինչպես հայտնում է Christie’s աճուրդային տան կայքը՝ հանրահայտ մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կտավը՝ «Սպիտակ զգեստով կնոջ դիմանկարը», վաճառվել է Նյու-Յորքում 5,8 միլիոն դոլարով:
Այս կտավն համարվում է գեղանկարչուհու երկրորդ ամենաթանկ աշխատանքն, որը ստեղծվել է 1929 թվականին: Երկար ժամանակ մասնագետները կարծում էին, որ կտավում պատկերված է նկարչուհու ամերկիացի ընկերուհի Դորաթի Բրաուն Ֆոքսը, բայց նոր հետազոտություններն հաստատում են, որ կտավում Ֆրիդայի բնորդուհին նրա դպրոցական ընկերուհին ՝ Ռուսաստանից գաղթական Էլենա Բոդերն է, որը եղել է Ֆրիդայի մտերիմ ընկերուհին ամբողջ կյանքի ընթացքում:
Կտավն ավարտելուց հետո Ֆրիդան այն նվիրել է լուսանկարիչ Լոլա Ալվարես Բրավոյին: Իսկ վերջինս այն պահել է անձնական հավաքածույում:
Ֆրիդան Կալոն (1907-1954) իր 47 տարվա կյանքի ընթացքում նկարել է 100-ից ավել կտավ, որոնք ոմանք դասում են միամիտ արվեստի շարքին, ոմանք՝ ֆոլկ-արվեստի, իսկ երրորդները՝ սյուռեալիզմի: Նրա կտավները պահպանվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և անձնական հավաքածուներում: Բայց Ֆրիդային նվիրված ցուցանադեսներն, ավաղ, քիչ են տեղի ունենում, քանի որ միշտ ուղեկցվում են սկանդալով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա