Արհեստական բանականությունը գտել է Շեքսպիրի պիեսների համահեղինակին
Շեքսպիրի ստեղծագործությունների հեղինակի հարցը դեռեւս փակված չէ։ Համարվում է, որ որոշ ստեղծագործություններ գրելիս գրողին օգնել են այլ գրականագետներ։ Մասնավորապես, չեխ գիտնականը վերլուծել է «Հենրիխ VIII» պիեսը, որը հրատարակվել է 1623 թվականին, Շեքսպիրի գործերի առաջին հավաքածուում, հայտնում է RG-ը։
Գիտությունների չեխական ակադեմիայից Պյոտր Պլեխաչը ելնում է նրանից, որ «Հենրիխ VIII»-ը Շեքսպիրի եւ Ջոն Ֆլեթչերի համատեղ աշխատանքն է։ Նման տեսակետ ունեն ժամանակակից շատ հետազոտողներ։ Նա ստեղծել է ալգորիթմ, որը որոշել է, թե ստեղծագործության որ մասը ով է գրել։ Դրա համար պետք էր մեքենային սովորեցնել նրանց գրած այլ ստեղծագործությունների օգնությամբ ճանաչել ռիթմը եւ խոսքերը, որոնք նախընտրել են գրողները։
Արդյունքն ապշեցրել է գիտնականներին։ Համահեղինակությունը հաստատվել է, եւ պարզվել է, որ Ֆլեթչերը գրել է պիեսի կեսից մի փոքր քիչ մասը։ Ընդ որում, նա ոչ միայն առանձին դրվագներ է գրել, նա ավարտել է Շեքսպիրի սկսած հատվածը։ Որոշ հատվածներ վկայում են խառը հեղինակելու մասին։
Գիտնականի կարծիքով, հեղինակային հարցը լուծել իր գյուտը չի կարող։ Գուցե պոետները միմյանց ազդեցությունն են կրել։ Սակայն նրա գյուտը կարող է որոշել գրագողությունը եւ տեքստում այն տեղերը, որոնք նման չեն կոնկրետ հեղինակի ոճին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա