Թինա Թըրներն իր 80-ամյակին խոսել է «կյանքի տված երկրորդ հնարավորության» մասին (տեսանյութ)
Ամերիկացի հանրահայտ երգչուհի, «Ռոքնռոլի թագուհի» Թինա Թըրներն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը, ինչի առթիվ տեսաուղերձով դիմել է երկրպագուներին։
Թինա Թըրները, ում երաժշտական կարիերան շարունակվում է արդեն 60 տարի, վերջին տարիներին երիկամների փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել և աղիների քաղցկեղ հաղթահարել։
«Ես հիանալի տեսք ունեմ։ Ինձ լավ եմ զգում։ Ես լուրջ հիվանդություններ եմ հաղթահարել և դեռևս վերականգնվում եմ։ Կարծես կյանքն ինձ երկրորդ հնարավորություն է տվել»,- ասել է երգչուհին։
Թինա Թըրները խոստովանել է, որ երջանիկ է՝ 8 տասնամյակ ապրելու համար, չնայած այն հանգամանքին, որ առողջությունը հեռու է կատարյալ լինելուց։
Երգչուհին 2017-ի ապրիլին երիկամների փոխպատվաստման է ենթարկվել։ Երգչուհու դոնորը նրա 2-րդ ամուսինը՝ Էրվին Բախն է եղել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա