Հայկ Գուրգենյանը հաղթել է Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
Հայկ Գուրգենյանը լավագույնի կոչումը նվաճել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ մրցակցության արդյունքում։
Հայկ Գուրգենյանը նշում է‚ որ մրցույթը բավականին թեժ էր‚ ժյուրին բաղկացած էր հեղինակավոր երաժիշտներից։ Շեփորահարը նկատում է‚ որ մրցույթներին մասնակցելն իրեն տալիս է մեծ փորձ‚ ծանոթություններ‚ նոր հնարավորություններ։
Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նվագում է 2017 թվականից։ Շեփորի համար գրված լավագույն ստեղծագործությունը դժվարանում է առանձնացնել՝ դրանք շատ են‚ սակայն‚ այնուամենայնիվ‚ նշում է Ֆրանց Յոզեֆ Հայդնի եւ Ալֆրեդ Դեսենկլոսի Շեփորի կոնցերտները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա