Թուրքիայում տեղադրվել է Կոմիտասի արձանը
Ստամբուլում գտնվող Պոլսի հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, խմբավար և վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյանի) հուշարձանը:
Հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ հովանավորը՝ Սարգիս Գյուլեքեչը: Կոմիտասի արձանը պատրաստվել և կանգնեցվել է նրա ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:
«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո»,-հայտնում է arevelk.am-ը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ Կոմիտասը ևս ձերբակալվում և աքսորվում: ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ջանքերով Կոմիտասի կյանքը փրկվում է, բայց եղեռնի ահասարսուռ տեսարանների հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին տարիներն Կոմիտասն անցկացրել է Ստամբուլի և Փարիզի բուժական հաստատություններում։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա