«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի Ռուսաստանի մասնակիցն առաջին փորձի ժամանակ կորցրել է գիտակցությունը. նրան տեղափոխել են հիվանդանոց
«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ 13-ամյա Դենբերել Օրժակը մրցույթի առաջին փորձի ժամանակ բեմի վրա կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են Լեհաստանի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնում է Известия-ն` վկայակոչելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը:
«Օրժակին տեղափոխել են հիվանդանոց: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հայտնում է աղբյուրը: Բժիշկները երեխային հանգիստ են խորհուրդ տվել և նշել են, որ նա դեռ կմնա հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում` Հայաստանը: Մեր երկիրը կներկայացնի Կարինա Իգնատյանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա