Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ
Հայկական խոհանոցի ն նվիրված «Լավաշ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միջոցառմանը գրքի համահեղինակները պատրաստեցին լավաշ ու մի շարք այլ հայկական ուտեստներ:
Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական խոհանոցին նվիրված միջոցառում: «Լավաշ» անունը կրող գրքի համահեղինակներ Քեյթ Լեհին, Ջոն Լին եւ Արա Զադեն Սմիթսոնյան հիմնադրամի հովանու ներքո ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստվում հայկական լավաշը, ղափաման եւ ժինգյալով հացը: Միջոցառումը նվիրված էր հայկական խոհանոցի մասին գրքի շնորհանդեսին:
Սմիթսոնյան հիմնադրամի ներկայացուցիչ Հեյլի Բատվինի խոսքերով գրքի շնորհանդեսն ու հայկական ուտեստների պատրաստումը անցած տարվա Հայաստանին նվիրված սմիթսոնյան փառատոնի շարունակությունն է: Հայկական խոհանոցն այս ծրագրի կարեւոր տարրերից է: Բատվինը վստահեցնում է՝ Սմիթսոնյան հիմնադրամը կշարունակի աշխատանքները հայ մշակութային ժառանգության ներկայացման հարցում:
«Այս գիրքն այն առաջին փորձերից է, որտեղ ներկայացված է, թե ինչպիսին է հայկական խոհանոցը»,- ասում է նա:
Գրքի համահեղինակ Արա Զադենը վստահ է՝ գիրքը կարեւոր բաց է լրացնում՝ ժամանակակից Հայաստանի խոհանոցն ավելի ճանաչելի դարձնելու համար: Հայաստանում եղած օրերին նա արձանագրել է զգալի տարբերություն Սփյուռքի ու Հայաստանի խոհանոցների միջեւ, բացառություններից է, թերեւս, լավաշը:
«Լավաշը չափազանց կարեւոր տեղ է զբաղեցնում հայկական մշակույթում: Այն առկա է հայկական յուրաքանչյուր հյուրասիրության սեղանի վրա, ուստի մենք որոշեցինք վերնագրել գիրքը «Լավաշ»,- ասում է Զադեն:
Մեկ այլ համահեղինակ Ջոն Լեհինին հայկական խոհանոցը հրապուրել է իր բազմազանությամբ: Նա այն բնութագրում է յուրահատուկ ամերիկյան տեսանկյունից, սակայն չափազանց համեղ ու ստեղծագործական: Հիմնական գաղափարն այն է, որ մի քանի բաղադրիչներից հնարավոր է բազմաթիվ ուտեստներ պատրաստել:
«Չափազանց ուրախ եմ, որ միջոցառմնանը ներկա էին ոչ միայն հայեր, այլեւ այլզգիներ: Հույս ունենք, որ մեր գիրքը հասանելի կլինի նաեւ ոչ հայ ընթերցողին»,- շեշտում է Լին:
Իր հերթին Սան Ֆրանցիսկոյում բնակվող գրքի երրորդ համահեղինալ Քեյթ Լեհին, ով նաեւ տարբեր խոհանոցների մասին մի շարք գրքերի հեղինակ է, պատմում է, որ հայկական խոհանոցին ծանոթ է դեռեւս մանկուց իր ամերիկահայ ընկերների միջոցով: Մշտապես տպավորված եմ եղել հայկական հյուրասիրությամբ, ընդգծում է նա: Վերջինս նախկինում զբաղվել է հայկական խոհանոցի ու ամերիկահայ ինքնության հետազոտմամբ:
2018 թվականի թավշյա հեղափոխության օերին նա գտնվում էր Հայաստանում: «Լավաշ» գիրքը ներառել է որոշ դրվագներ նաեւ այդ օրերից:
«Մեր գրքում ներառել ենք նկարներ, թե ինչպիսի տոնակատարություն էր տիրում այդ օրերին Հայաստանի փողոցներում: Մարդիկ ամենուր խորոված էին պատրաստում փողոցներում ու հյուրասիորւմ միմյանց: Չնայած խորովածի բաղադրատոմսը կապ չունի թավշյա հեղափոխության հետ, սակայն ինձ համար խորովածը հաղորդակցվում է այս իրադարձության հետ»,- ասում է Քեյտ Լեհին:
Նույն օրը երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ «Լավաշ» գրքի շնորհանդեսն ու այդ առիթով ընդունելություն: Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարեւորությունը հայկական մշակությային ժառանգության պահպանման համար, իսկ նախաձեռնության հեղինակները իրենց տպավորություններով կիսվեցին հայկական խոհանոցի ու Հայաստանի մասին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա