Ֆլորիդայում բացվել է կիթառի տեսքով աշխարհում առաջին հյուրանոցը
Հարավային Ֆլորիդայում բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը, որն ունի կիթառի տեսք: Նշվում է, որ Hard Rock ընկերությունը կառուցել է The Guitar Hotel հյուրանոցը Ատլանտյան օվկիանոսի ափին, գրում է Comments.ua-ն:
Հայտնի է, որ ծրագիրն արժեցել է 1,5 մլրդ դոլար:
Համալիրն ունի 137 մետր բարձրություն, 34 հարկ եւ 638 համար: Բացի այդ, այն ունի նավարկության, արհեստական լագունայում լողալու հնարավորություն, որը Hard Rock-ը կառուցել է հյուրանոցի հարեւանությամբ:
Շինարարները լուսային ձեւավորման համար օգտագործել են մոտ 2,3 մլն լուսադիոդային լամպ: Ժամը մեկ հյուրանոցում շատրվանների լուսային-երաժշտական շոու է տեղի ունենում, իսկ շենքի վերեւում լազերները կիթառի լարեր են պատկերում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա