Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ Միացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվի Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև Բացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին Խախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններում Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս: Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբՄիացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվիՌոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայանՀուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջևԲացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում էՇնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասինԽախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններումՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը
Հայաստան

Ինչպես կարող եմ փաստաթղթեր ստորագրել, եթե չգիտեմ`աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ

Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին, դատարանը բավարարեց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը։ Այն է՝ անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել Կ․ Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց, գրում է hraparak.am-ը։

Կոնստանտին Օրբելյանն ընդգծում է՝ որոշումը հրապարակելուց ուղիղ մեկ ամիս է անցել, բայց դեռ հստակություն չկա եւ չգիտի, երբ կվերականգնվի տնօրենի պաշտոնում։ Ըստ այդմ, թատրոնի հաջորդ տարվա ծրագրերն էլ կախված են նրանից, թե դատարանի որոշումը երբ ուժի մեջ կմտնի․ «Ես ինչպես կարող եմ փաստաթղթեր, պայմանագրեր ստորագրել, եթե չգիտեմ` ես այստեղ աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ եւ ի՞նչ պաշտոնում»։

Սպասո՞ւմ էր նման որոշման․ «Անկեղծ ասած, ես չգիտեի ինչ սպասել, որովհետեւ Նազենի Ղարիբյանն ինձ ազատեց պաշտոնից սխալ հիմքով, եւ հետո ո՞ւմ էր ձեռնտու ինձ նշանակել այդ պաշտոնին անարդար ձեւով, հատկապես, որ նշանակողը կառավարությունն էր եւ ես ի՞նչ կապ ունեի, ես ինքս ինձ չէի նշանակել այդ պաշտոնին։ Իհարկե, խնդիրն իմ անձի հետ կապված չէր, այլ, որ ինձ անօրինական են նշանակել, բայց ինչպես վերջում պարզ դարձավ, լավ էլ օրինական էին նշանակել»,-ասում է Օրբելյանն ու հավելում, որ թատրոնում սպասողական վիճակ է, թե երբ նորից կսկսեն նախկին հունով աշխատել։

Հնարավո՞ր է նախարարությունը դատարանի որոշումը բողոքարկի, Օրբելյանն ասում է, որ մինչ այս պահը չի բողոքարկել։ Իսկ ԿԳՄՍՆ իրեն պետք է վերականգնի տնօրենի պաշտոնում 2019-ի ապրիլի 1-ից․ «Ես միշտ ասում էի, որ դա նման է ապրիլմեկյան կատակի»։ Օրբելյանը հիշում է՝ պատրաստվում էին մեկնել Դուբայ հյուրախաղերի, բայց հենց այդ ժամանակ, Նազենի Ղարիբյանն իրեն ազատեց պաշտոնից, արդյունքում թեպետ խնդիրներ առաջացան, բայց ինքը իր հաշվին կարգավորեց բոլոր հարցերը․ «Ես այդ ժամանակ Նազենի Ղարիբյանին ասեցի, որ հեշտ է կին լինել, որովհետեւ կարող եք ձեր ազգանունը փոխել, բայց ես չեմ կարող փոխել, որովհետեւ իմ ազգանունը Օրբելյան է»,-ասում է նա ու նկատում, որ երբ իրեն ազատեցին տնօրենի պաշտոնից, թատրոնի հովանավորների մի մասը հեռացավ, քանի որ հենց իր անվան համար էին գումար հատկացնում․ «Ապրիլի 1-ից նրանք հեռացան, ու որքան դժվար էր նրանց բերել թատրոն, հիմա կրկնակի դժվար է լինելու հետ վերադարձնել»։

Անկախ ամեն ինչից, Օրբելյանն այսօր լավ հարաբերություններ ունի մշակույթի նախարարության եւ ներկայիս փոխնախարար Արա Խզմալյանի հետ․ «Վերջերս թատրոնում էր նաեւ նախարար Արայիկ Հարությունյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մենք նորմալ շփվեցինք, չնայած ստեղծագործական հարցեր չքննարկեցինք»։

Այն, որ Փաշինյանն ասել էր կպատժի այն մարդուն, ով իրեն փորձի խաբել, Օրբելյանն ասում է․ «Այն փաստը որ հիմա Նազենի Ղարիբյանը ոչ մի ղեկավար պաշտոնում չի աշխատում, գուցե հենց դա է նշանակում եւ այդպես է Փաշինյանը նրան պատժում»,-ասում է Օրբելյանը, ում համար կարեւոր է, որ օպերային թատրոնը եւ մնացած մշակութային օջախները, ի դեմս պետության, ունենան թիկունք, որի վրա կհենվեն․ «Այս մեծ հաստատությունները, շենքերը պահանջում են մեծ ռեսուրսներ, բազմիցս ասել եմ, որ թատրոնի տանիքը կաթում է, մեզ պետք է նորմալ օդափոխություն, որ տուրիստներն իրենց հարմարավետ զգան եւ մենք էլ հարմարավետ աշխատենք, որպեսզի բալետի արտիստներն ամռանը կարողանան աշխատել եւ չուշաթափվեն շոգից։ Սա ողջ հայության միակ օպերային թատրոնն է, միթե՞ դժվար է գտնել այդ ռեսուրսները։ Մշակույթին պետք է աջակցել կամ էլ ինչպես ԱՄՆ-ում է, ստեղծել այնպիսի մեխանիզմ, որտեղ մարդիկ ազատվելով որոշակի հարկերից, դրա դիմաց հովանավորեն մշակույթը»,-ասում է Օրբելյանն ու հավելում, որ սպասվող ներկայացումների թվում է «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը, որի համար դեռ ռեժիսոր են փնտրում։