Վրաց ուղղափառ եկեղեցին իր բողոքն է հայտնել նույնսասեռական սիրո մասին ցուցադրվելիք վրացական ֆիլմի նկատմամբ
Վրաստանում հասարակական տարակարծության պատճառ է դարձել նոյեմբերի 8-10-ը Թբիլիսիի և Բաթումի մի շարք կինոթատրոններում «Եվ հետո մենք պարեցինք» (And Then We Danced) ֆիլմի պրեմիերայի ցուցադրությունը, որի տոմսերն օրեր առաջ վաճառվել են: Վրաց-շվեդական համատեղ արտադրության ֆիլմը ներկայացված է «Օսկարի»։
Ֆիլմի սցենարում ընկած է երկու պարող երիտասարդ նույնասեռականների սիրո պատմությունը, ինչն էլ հասարակական հուզումների պատճառ է դարձել:
Վրաց ուղղափառ եկեղեցին անհանդուրժողականնություն է ցուցաբերել «սոդոմիստական» սիրո բացահայտ քարոզչության դեմ: Պատրիարքարանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վրաց ուղղափառ եկեղեցին միշտ եղել է, կմա կտրականապես անհաշտ, ինչպես առհասարակ մեղքի, այնպես էլ սոդոմիայի առաջխաղացման և օրինականացման հարցում, ուստի անընդունելի է ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում»:
Ֆիլմի ցուցադրության դեմ անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերել նաև առանձին ՀԿ-ներ, որոնք սպառանացել են ներխուժել սրահներ և ձախողել ֆիլմի ցուցադրությունը:
Հասարակական անհանդուրժողականության այս ֆոնին հայտարարություն է տարածել նաև ՆԳՆ-ն ՝վստահեցնելով, որ «կապահովի հանրային անվտանգության և օրենքի գերակայության պաշտպանությունը, ինչպես նաև յուրաքանչյուրի խոսքի ազատության իրավունքը, որը չի գերազանցում օրենքով թույլատրված սահմանները: Հակառակ դեպքում, ոստիկանությունը կգործի իր մանդատի շրջանակներում, և հանցագործության յուրաքանչյուր դրսևորում անմիջապես կկասեցվի»:
Նշենք, որ ֆիլմը Կաննի կինոփառատոնում գրավել է VII տեղը, իսկ դերասան Լևան Գելբախիանին ամերիկյան «W» ամսագրի կողմից ճանաչվել է 15 լավագույն կինոդերասաններից մեկը:
Եվս մեկ հետաքրքիր փաստ․ ֆիլմի հեղինակները ցանկացել են սցենարի գործողությունները ներկայացնել աշխարհահռակ Սուխիշվիլիի պարի անսամբլի շրջանակներում, սակայն կտրուկ մերժում են ստացել խմբի ղեկավարության կողմից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա