Ով է Սերգեյ Լազարևի գլխավոր մրցակիցը «Եվրատեսիլ»-ում
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը, որն այս տարի Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, հայտարարել է, թե ում է համարում իր գլխավոր մրցակիցը: Այս մասին հայտնում է «РИА Новօсти»-ն:
Արտիստի խոսքով` հանդիսականներից շատերը կհամեմատեն իր ելույթն իր նախորդ կատարման հետ, երբ 2016 թվականին Ռուսաստանը կրկին ինքն էր ներկայացրել:
«Իմ գլխավոր մրցակիցը ես ինքս եմ` 2016 թվականին: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Չեմ սիրում կանխատեսումներ անել»,- ասել է Լազարևը:
Նա ընդգծել է, որ մրցույթին նախապատրաստվել սկսել է ամիսներ առաջ` համատեղելով համերգային շրջագայությունը փորձերի հետ:
«Եվրատեսիլ-2019»-ում երգիչը կներկայացնի Scream երգը, որի հեղինակները Ֆիլիպ Կիրկորովն ու հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսն են:
2016 թ. ռուս երգիչը գրավել էր երրորդ հորիզոնականը:
Այս տարի «Եվրատեսիլ»-ը կկայանա Թել Ավիվում` մայիսի 14-18-ը: Հայաստանը մրցույթում կներկայացնի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը։


















































«Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են
Սերգեյ Լազարևը կիսամերկ սելֆի է հրապարակել «Եվրատեսիլի» եզրափակչից առաջ
«Եվրատեսիլ-2019»-ի առաջին կիսաեզրափակչի ուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով
Լազարևը «Եվրատեսիլի» շեմին բժշկական օգնության կարիք է ունեցել
Թել Ավիվում հայտարարվեցին առաջին կիսաեզրափակչի հաղթողների անունները
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա