Լազարևը «Եվրատեսիլի» շեմին բժշկական օգնության կարիք է ունեցել
Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, ով այս տարի Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթում, ստիպված է եղել օգնություն խնդրել Իսրայելի բժիշկներից:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, երգիչը պարանոցի հատվածում ցավեր է ունեցել: Ցավն այնքան անտանելի է դարձել, որ, աղբյուրի հավաստմամբ, «նա չի կարողացել անգամ գլուխը բարձից վեր բարձրացնել» և ստիպված է եղել հիվանդանոց գնալ:
«Քայլում եմ շարֆով, թաքցնում եմ կոկորդս, բայց դա չի փրկում: Պարանոցս ցավում է, ինչպես երևում է, ինչ-որ տեղ օդորակիչից չեմ խուսափել: Հիմա մարմինս մեծ դժվարությամբ եմ մի ուղղությամբ թեքում»,- ասել է Լազարևը` հույս հայտնելով, որ մինչ «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ փուլի իր մրցելույթն առողջական խնդիրներ չի ունենա:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչն արդեն ավարտվել է: Լազարևը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում` երկրորդ համարի ներքո: Նույն օրը, առաջին համարի ներքո, հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը:


















































«Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են
Սերգեյ Լազարևը կիսամերկ սելֆի է հրապարակել «Եվրատեսիլի» եզրափակչից առաջ
«Եվրատեսիլ-2019»-ի առաջին կիսաեզրափակչի ուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով
Թել Ավիվում հայտարարվեցին առաջին կիսաեզրափակչի հաղթողների անունները
Լրագրողներն անհարմար հարց են տալիս Կիրկորովին` իր և Լազարևի ընդհանուր երեխաների մասին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա