Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հոկտեմբերի 27-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
2Way հարթակին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ ո՛չ կողմ է արտահայտվում, ո՛չ դեմ է արտահայտվում իսրայելցի որևէ թեկնածուի և կենտրոնացած է միայն ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ «Ես աջակցում եմ ամերիկացի թեկնածուներին, և ես կենտրոնացած եմ միջանկյալ ընտրությունների վրա։ Այնպես որ, ես չեմ ներքաշվում Իսրայելի ընտրությունների մեջ», - հայտարարել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի աջակցությունն «ամենաարդյունավետն» է ամերիկյան և միջազգային քաղաքականության պատմության մեջ։
Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Նեթանյահուին՝ բնութագրելով նրան որպես «ուժեղ, խիզախ, փայլուն» առաջնորդ։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...