Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ մայրաքաղաքի սրտում (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» նոր նախաձեռնությամբ, որը մեկնարկել է մայրաքաղաքում և կգործի մինչև հոկտեմբերի 30-ը՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգում, հայտնում են քաղաքապետարանից։
Նախաձեռնությունն իրականացվում է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։ 12 օրվա ընթացքում հանրությանը կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։
«Քաղաքային կենսաբազմազանության գոտում» նախատեսված են հետևյալ միջոցառումները.
- Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում, թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ
- բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ, համերգային և մշակութային ծրագիր
- մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ:
Ըստ հաղորդագրության՝ այս գոտին լինելու է հարթակ, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն խոսել բնության մասին, այլև քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Քաղաքապետարանը հրավիրում է բոլորին՝ բացահայտելու Երևանի բնությունը քաղաքի սրտում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Առանց տեղումների եղանակ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին