Ուիթքոֆի հանդիպումների նպատակն է՝ համատեղ մշակել խաղաղության առաջարկ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնելու է Օսլո, որտեղ հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ. գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հանդիպումների նպատակն է համատեղ մշակել խաղաղության առաջարկ, որը հետագայում կներկայացվի Ռուսաստանին։
Օսլոյում նախատեսված քննարկումներին, բացի Զելենսկուց և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեից, կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները։
Ըստ լրատվամիջոցի, Օսլոյից հետո Ուիթքոֆը նախատեսում է մեկնել Ռուսաստան։ Նա հույս ունի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ներկայացնել այն առաջարկները, որոնք կմշակվեն Ուկրաինայի ու եվրոպացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները գրիպի պատճառով անձամբ չի մասնակցի Օսլոյի հանդիպմանը, սակայն կմիանա քննարկումներին առցանց։
Օսլոյի հանդիպումները շարունակելու են Ֆլորիդայի Մայամիի մերձակայքում գտնվող Shell Bay ակումբում ավելի վաղ կայացած քննարկումները։ Դրանց ընթացքում Զելենսկին համաձայնել է ուսումնասիրել և առաջ մղել մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն ճանապարհ հարթել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի կնքման համար։
Վերջին շաբաթվա ընթացքում ամերիկացի, ուկրաինացի և եվրոպացի ներկայացուցիչները համատեղ աշխատել են այդ առաջարկների մշակման ուղղությամբ։
«Սթիվն ու Ջարեդը կիրակի օրը նույնպես զրուցել են նախագահ Զելենսկու հետ՝ գնահատելու արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը»,- նշել է աղբյուրը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Առանց տեղումների եղանակ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին