Թրամփը չի ցանկանում Պուտինի ու Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ գագաթնաժողովին, սակայն Ուկրաինայի պատերազմը քննարկելու նպատակով չէ։ Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական թեման կարող են լինել միջուկային զենքն ու զինաթափումը։
«Ես պատրաստ եմ դա անել։ Ոչ այնքան Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը, անկեղծ ասած, Ուկրաինայի հարցում իրեն բավականին նորմալ է պահում։ Այն առանձնապես ոչինչ չի անում։ Նույնը վերաբերում է Չինաստանին», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ պատրաստ կլինի հանդիպել, եթե նման նախաձեռնությամբ հանդես գա Սի Ծինփինը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել նոյեմբերի 18-19-ին նախատեսված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Պարբերականի տվյալներով՝ Պուտինը նման հանդիպումը դիտարկում է որպես նոր Յալթայի համաժողովի հնարավորություն, որի ընթացքում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են պայմանավորվել ազդեցության գոտիների շուրջ։ WSJ-ի աղբյուրների պնդմամբ՝ Մոսկվան հույս ունի նաև Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ համաձայնության հասնել իր պայմաններով։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Ես սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)