Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովում
Սա ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն այստեղ ունենալու է իր էական մասնակցությունը և հետապնդելու է իր տնտեսական շահերը: Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Ըստ Միրզոյանի՝ սա համաձայնագիր է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, որի նպատակն է կանոնակարգել TRIPP ընկերության գործունեությունը և դրա հետագա կառավարումը:
Նախարարը նաև ընդգծեց, որ սա այն ընկերությունն է, որը հետագայում կառուցելու և կառավարելու է նախագիծը, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ:
«Այս համաձայնագրի վավերացումից հետո մեզ կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ, այսինքն՝ մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, պետք է հաստատենք ընկերության կանոնադրությունը, և թերևս այսքանով TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն: Այս համաձայնագրի նպատակն է նաև կանոնակարգել այդ հարցերը»:
Նա հավելեց, որ որևէ ենթակառուցվածք, որը գործելու է, և որևէ հարաբերություն, որը հաստատվելու է, ամբողջությամբ և մանրամասնորեն տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց ներքո՝ դրանց շրջանակներում:
«Այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով, բնականաբար, ՀՀ իրավազորությունը՝ բացարձակ իրավազորություն»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ փաստաթղթում 8 անգամ գործածվում է «ինքնիշխանություն» բառը:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Չի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)