Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ) Թուրքիայի հետ դրական դինամիկայով երկխոսություն ունենք Նախատեսվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները Հայաստան մարզական միություն ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Ասեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով. Զախարովա Սուրեն Պապիկյանը մասնակցել է Future Forces Exhibition & Forum ցուցահանդեսի բացման արարողությանը Անդրկովկասյան արահետի երկայնքով Ընտրակաշառքի վարպետները դարձյալ գործի են անցել. Մանավազյան Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ռուսական դիզելային վառելիքի գործարքից հետո համաշխարհային շուկայում գներն իջել են 5-6%-ով. Պուտին Դիդիի ազատ արձակումը նախատեսված է 2028 թվականի մարտին

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականներըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)Թուրքիայի հետ դրական դինամիկայով երկխոսություն ունենքՆախատեսվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներըՀայաստան մարզական միություն ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափԱսեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով. Զախարովա Սուրեն Պապիկյանը մասնակցել է Future Forces Exhibition & Forum ցուցահանդեսի բացման արարողությանըԱնդրկովկասյան արահետի երկայնքովԸնտրակաշառքի վարպետները դարձյալ գործի են անցել. ՄանավազյանՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպՌուսական դիզելային վառելիքի գործարքից հետո համաշխարհային շուկայում գներն իջել են 5-6%-ով. ՊուտինԴիդիի ազատ արձակումը նախատեսված է 2028 թվականի մարտինՀարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն ՌեզաիՌուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասինՀուսով եմ՝ մոտ օրերս կլսեք դրա մասին. ՄիրզոյանԱՄՆ-ի ճնշման ֆոնին Իրաքը փակել է Իրանի հետ հարավային սահմանային անցակետը Մեծ պատիվ է դա անել Հանրապետական կուսակցության անունիցՀայաստանի հարուստ գինեգործական ժառանգություն և Արենիի ջերմ  հյուրընկալություն (ֆոտոշարք)Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԺոզե Մոուրինյուն հանդես է եկել մամուլի ասուլիսովՌուսաստանը վաղը ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակըՊուտինը Ուիթքոֆի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու Իրանի ճգնաժամըՆման դեպքերից խուսափել հնարավոր չէ կյանքում. ՄիրզոյանԴավթաշենի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու (տեսանյութ)Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը Համաձայնագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանըՆերքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոցԿա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել երկաթուղինՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 21.10.2026 (տեսանյութ)ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին (տեսանյութ)Ո՞ր հարցերի համար պատասխանատվություն կստանձնի Հայաստանը TRIPP նախագծի շրջանակումԱնչափահասների պատճառած վնասների համար պատասխանատվություն կկրեն նրանց ծնողներըԱյս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովումԱրմենիա փառատոնի եզրափակիչ ծրագրում հնչեցին հայտնի երաժիշտների ստեղծագործությունները (տեսանյութ)ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 21.10.2026 Կիևում պետք է գտնվի մեկը, որը կկայացնի պատասխանատու որոշումՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականներըԱՄՆ- ը համաձայնել է Իրանի պայմաններին՝ ավելացնելով եւս մի քանի կետՄեր ժամանակների հերոսը, ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)Մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում է արձանագրվել (տեսանյութ)Աջակցությունը Ուկրաինային շարունակվել է ինչպես Ջո Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակազմերի օրոքԺոաու Ֆելիքսը դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակըԱրայի ամառանոցների ձորում ջրատար է վթարվել. հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում (տեսանյութ)ՊԵԿ-ը հակադարձում է ծխախոտի մաքսանենգության դեպքի վերաբերյալ հրապարակումներին․ ՊԵԿՎթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերումԿրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. վարչապետը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակելՑանկացած սահմանափակում որոշվում է զինվորականների եւ ԱՄՆ նախագահի կողմիցՄԻՊ ներկայացուցիչներն Արմավիր ՔԿՀ- ում այցելել են հացադուլի մեջ գտնվողներինԵրևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել (տեսանյութ)Ճապոնիան Մարս է արձակել MMX ավտոմատ միջմոլորակային կայանը
Աշխարհ

Անդրկովկասյան արահետի երկայնքով

Հրաբխային լեռներ, Մետաքսի ճանապարհի ժամանակներից պահպանված հյուրատներ, լեռնային արշավից հետո՝ տնական պանիր ու ծիրանի օղի․ այս ամենը զբոսաշրջիկներին սպասում է Հայաստանում՝ Անդրկովկասյան արահետի (Transcaucasian Trail) երկայնքով. այսպես է անդրադարձել National Geographic պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանի զբոսաշրջությանը:

Ավելի քան 800 կիլոմետր երկարությամբ հայկական հատվածը ձգվում է երկրի հարավային սահմանին գտնվող Մեղրիից մինչև հյուսիսում՝ Արփի լճի ազգային պարկ։ Ճանապարհն անցնում է կաղնու անտառներով, գետերի խոր կիրճերով և հեռավոր լեռնային գյուղերով։

Արահետի ստեղծման աշխատանքները հիմնականում կամավորների ուժերով սկսվել են 2016 թվականին։ Նախագիծը միավորում է Կովկասի պատմական հետիոտնային ճանապարհներն ու հովիվների երթուղիները։ Ամբողջական արահետը, որի կառուցումն առաջիկա տասնամյակում նախատեսվում է ավարտել, կունենա մոտ 3000 կիլոմետր երկարություն՝ անցնելով Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով։

Ըստ պարբերականի տեղեկության՝ մինչև 2027 թվականը նախատեսվում է բարելավել արահետները, տեղադրել ցուցանակներ և հասանելի դարձնել նոր թվային քարտեզներ ու արշավային ծառայություններ։ Չնայած այս բարելավումներին՝ արահետի բազմաթիվ հատվածներ դեռևս քիչ այցելուներ ունեն, ինչը հնարավորություն է տալիս վայելելու բնությունն առանց զբոսաշրջիկների մեծ բազմության։

Ե՞րբ այցելել

Լեռնային արշավների համար առավել հարմար ժամանակահատվածը գարնան վերջից մինչև աշնան սկիզբն է։ Գարնանը լեռները ծածկվում են գունավոր ծաղիկներով ու բուրավետ խոտաբույսերով, իսկ սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի վերջ Դիլիջանի ազգային պարկի և Սյունիքի անտառները ներկվում են ոսկեգույն ու կարմիր երանգներով։

Այդ ժամանակահատվածում անցկացվում են նաև մշակութային փառատոներ, այդ թվում՝ հունիսին Սյունիքում կայանալիք Ոչխարների խուզման փառատոնը և հոկտեմբերին Վայոց ձորի Արենիի գինու փառատոնը։

Այնուամենայնիվ, եղանակային պայմանները տարբեր են։ Գեղամա լեռներում հոկտեմբերից մինչև հունիս ձյուն է լինում, ուստի լեռնաշղթան հատելու համար առավել հարմար են հուլիսն ու օգոստոսը։ Հարավային որոշ շրջաններում այդ ամիսներին կարող է չափազանց շոգ լինել, իսկ բարձրադիր վայրերում գիշերային ջերմաստիճանը նույնիսկ ամռանը կարող է հասնել զրոյի։

Ի՞նչ տեսնել և անել

Անդրկովկասյան արահետով ճանապարհորդությունը հնարավորություն է տալիս համատեղելու արշավները Հայաստանի պատմամշակութային ժառանգության բացահայտման հետ։

  • Մեղրիի բերդ և Տաթևի վանք։ Սյունիքի լեռնանցքներով ու կիրճերով անցնող երթուղին հնարավորություն է տալիս այցելելու Մեղրիի բերդ և Որոտանի կիրճի վերևում գտնվող 9-րդ դարի Տաթևի վանք։
  • Գինի և պանիր։ Վայոց ձորում զբոսաշրջիկները կարող են այցելել գինեգործարաններ, տեսնել մոտ 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործության հնավայր Արենի-1 քարանձավը և ընտանեկան հյուրատներում մասնակցել պանրի պատրաստմանը։
  • Գեղամա լեռներ։ Հրաբխային սարահարթը հայտնի է խառնարանային լճերով, ալպյան մարգագետիններով և ժայռապատկերներով։ Այստեղ կարելի է բարձրանալ Աժդահակ լեռը և հանդիպել եզդի հովիվների։
  • Դիլիջան և Լոռի։ Արահետը շարունակվում է դեպի անտառապատ ու կանաչ շրջաններ, որտեղ կաղնու և հաճարենու անտառների մեջ թաքնված են միջնադարյան վանքեր։

Ինչպե՞ս հասնել արահետ

Երթուղու բազմաթիվ հատվածներ հասանելի են Երևանից ավտոբուսով կամ մեքենայով։ Լոռու և Տավուշի որոշ հատվածներ ավելի մոտ են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին։ Ամբողջ երթուղին հարավից հյուսիս անցնել ցանկացողները կարող են Երևանից ամենօրյա միկրոավտոբուսով հասնել Մեղրի։

Արահետում տեղաշարժվելու հիմնական միջոցը քայլելն է։ Թարմացված թվային քարտեզներն օգնում են կողմնորոշվել, իսկ արշավային նոր ծառայությունները զբոսաշրջիկներին կապում են փորձառու ուղեկցորդների հետ, որոնք կարող են օգնել երթուղու պլանավորման, ուղեբեռի տեղափոխման, գիշերակացի և տրանսպորտի կազմակերպման հարցերում։

Հայաստանը, իր լեռնային բնությամբ, պատմական հուշարձաններով և գյուղական հյուրընկալությամբ, աստիճանաբար դառնում է հետաքրքիր ուղղություն նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել երկիրը ոտքով՝ հեռու մարդաշատ զբոսաշրջային վայրերից։