Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան մարզական միություն ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Ասեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով. Զախարովա Սուրեն Պապիկյանը մասնակցել է Future Forces Exhibition & Forum ցուցահանդեսի բացման արարողությանը Անդրկովկասյան արահետի երկայնքով Ընտրակաշառքի վարպետները դարձյալ գործի են անցել. Մանավազյան Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ռուսական դիզելային վառելիքի գործարքից հետո համաշխարհային շուկայում գներն իջել են 5-6%-ով. Պուտին Դիդիի ազատ արձակումը նախատեսված է 2028 թվականի մարտին Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն Ռեզաի Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին Հուսով եմ՝ մոտ օրերս կլսեք դրա մասին. Միրզոյան ԱՄՆ-ի ճնշման ֆոնին Իրաքը փակել է Իրանի հետ հարավային սահմանային անցակետը

Հայաստան մարզական միություն ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափԱսեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով. Զախարովա Սուրեն Պապիկյանը մասնակցել է Future Forces Exhibition & Forum ցուցահանդեսի բացման արարողությանըԱնդրկովկասյան արահետի երկայնքովԸնտրակաշառքի վարպետները դարձյալ գործի են անցել. ՄանավազյանՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպՌուսական դիզելային վառելիքի գործարքից հետո համաշխարհային շուկայում գներն իջել են 5-6%-ով. ՊուտինԴիդիի ազատ արձակումը նախատեսված է 2028 թվականի մարտինՀարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն ՌեզաիՌուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասինՀուսով եմ՝ մոտ օրերս կլսեք դրա մասին. ՄիրզոյանԱՄՆ-ի ճնշման ֆոնին Իրաքը փակել է Իրանի հետ հարավային սահմանային անցակետը Մեծ պատիվ է դա անել Հանրապետական կուսակցության անունիցՀայաստանի հարուստ գինեգործական ժառանգություն և Արենիի ջերմ  հյուրընկալություն (ֆոտոշարք)Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԺոզե Մոուրինյուն հանդես է եկել մամուլի ասուլիսովՌուսաստանը վաղը ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակըՊուտինը Ուիթքոֆի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու Իրանի ճգնաժամըՆման դեպքերից խուսափել հնարավոր չէ կյանքում. ՄիրզոյանԴավթաշենի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու (տեսանյութ)Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը Համաձայնագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանըՆերքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոցԿա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել երկաթուղինՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 21.10.2026 (տեսանյութ)ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին (տեսանյութ)Ո՞ր հարցերի համար պատասխանատվություն կստանձնի Հայաստանը TRIPP նախագծի շրջանակումԱնչափահասների պատճառած վնասների համար պատասխանատվություն կկրեն նրանց ծնողներըԱյս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովումԱրմենիա փառատոնի եզրափակիչ ծրագրում հնչեցին հայտնի երաժիշտների ստեղծագործությունները (տեսանյութ)ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 21.10.2026 Կիևում պետք է գտնվի մեկը, որը կկայացնի պատասխանատու որոշումՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականներըԱՄՆ- ը համաձայնել է Իրանի պայմաններին՝ ավելացնելով եւս մի քանի կետՄեր ժամանակների հերոսը, ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)Մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում է արձանագրվել (տեսանյութ)Աջակցությունը Ուկրաինային շարունակվել է ինչպես Ջո Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակազմերի օրոքԺոաու Ֆելիքսը դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակըԱրայի ամառանոցների ձորում ջրատար է վթարվել. հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում (տեսանյութ)ՊԵԿ-ը հակադարձում է ծխախոտի մաքսանենգության դեպքի վերաբերյալ հրապարակումներին․ ՊԵԿՎթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերումԿրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. վարչապետը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակելՑանկացած սահմանափակում որոշվում է զինվորականների եւ ԱՄՆ նախագահի կողմիցՄԻՊ ներկայացուցիչներն Արմավիր ՔԿՀ- ում այցելել են հացադուլի մեջ գտնվողներինԵրևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել (տեսանյութ)Ճապոնիան Մարս է արձակել MMX ավտոմատ միջմոլորակային կայանըՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 21.10.2026 (տեսանյութ)Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Սամվել Սիրամարգյանը հաղթել է Աֆրիկայի չեմպիոնինՀոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու․ ՊԵԿԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ
Բիզնես

ՊԵԿ-ը հակադարձում է ծխախոտի մաքսանենգության դեպքի վերաբերյալ հրապարակումներին․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տարակուսանք է հայտնում վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ, որոնցում մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի արտահանման հերթական դեպքի բացահայտման վերաբերյալ փաստերը ներկայացվում են աղավաղված մեկնաբանություններով՝ անհարկի ստվերելով ՊԵԿ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը։

«Մասնավորապես, հարկ ենք համարում ընդգծել, որ նշված դեպքը բացահայտվել է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված հսկողական աշխատանքի արդյունքում։ Հետևաբար, բացահայտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ լրատվամիջոցի հղում կատարելու անհրաժեշտություն կամ հիմք չի եղել։ Ավելին, դեպքի վերաբերյալ տեղեկատվական նյութերը պատրաստվել և մոնտաժվել էին հրապարակումից դեռ օրեր առաջ, սակայն, հաշվի առնելով ՀՀ-ում անցկացվող կարևոր միջոցառումները, դրանց հրապարակման համար ընտրվել է առավել պատեհ ժամանակահատված։ Ուստի բացահայտման հանգամանքները լրատվամիջոցների հրապարակումների հետ պայմանավորելու փորձերը զուրկ են փաստական հիմքից։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի տեղափոխման դեպքերի բացահայտումները ՊԵԿ ստորաբաժանումների ամենօրյա, հետևողական աշխատանքի արդյունք են և վերոնշյալ դեպքը բացառություն չէ։ Դրանում համոզվելու համար բավարար է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք և «ծխախոտ» բանալի բառով որոնում կատարել՝ ծանոթանալու նմանատիպ բազմաթիվ հրապարակումների։

Հետևաբար, առանձին դեպքի բացահայտումը որպես լրատվամիջոցների հրապարակումների հետևանք կամ սենսացիա ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրականությունը, այլև անտեսում է մաքսային ծառայության շարունակական աշխատանքի արդյունքները։

Միաժամանակ նշենք, որ Զվարթնոցի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերված՝ ապօրինի տեղափոխվող ծխախոտային արտադրանքի ո՛չ տուփերի, ո՛չ էլ արտաքին փաթեթավորման վրա առկա չեն որևէ նշումներ, որոնք կհաստատեին դրանց՝ ՀՀ պետական սահմանի Ագարակի մաքսային անցման կետով ՀՀ տարածք ապօրինի տեղափոխված լինելու հանգամանքը։Հարկ ենք համարում շեշտել, որ ՊԵԿ ստորաբաժանումները մաքսային հսկողություն են իրականացնում ամենօրյա ռեժիմով՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Մաքսային իրավախախտումների բացահայտումն իրականացվում է համակարգված հսկողական աշխատանքների արդյունքում և չի պայմանավորվում լրատվամիջոցների հրապարակումներով։

Մաքսային ծառայության գործունեության արդյունավետությունը գնահատելիս անհրաժեշտ է առաջնորդվել փաստերով և արձանագրված արդյունքներով, այլ ոչ թե ենթադրություններով կամ կամայական մեկնաբանություններով։Փաստերով առաջնորդվելու կարևորությունն ընդգծելու համար նշենք, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմով 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է շուրջ 209 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 49%-ով, իսկ 2024-ինը՝ 122%-ով։

Ի լրումն նշված ցուցանիշների, հավելենք, որ Ագարակի սահմանային անցման կետում 2026 թվականի ինն ամիսներին պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային հսկողության ամբողջ գործիքակազմով հայտնաբերվել է շուրջ 575 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 31%-ով:Կոմիտեն կարևորում է լրատվամիջոցների դերը հանրային վերահսկողության և տեղեկատվության տարածման գործում, սակայն անընդունելի է համարում փաստերի ընտրովի ներկայացումը և չհիմնավորված մեկնաբանությունների միջոցով պետական մարմնի աշխատանքը ստվերելու փորձերը։

Լրատվամիջոցների մասնագիտական պատասխանատվությունը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության հրապարակում, այլև դրա հավաստիության ստուգում և փաստերի օբյեկտիվ ներկայացում։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների և չհիմնավորված մեկնաբանությունների տարածումից, որոնք կարող են անհարկի կասկածի տակ դնել մաքսային ծառայության աշխատանքի արդյունքներն ու խեղաթյուրել հանրության պատկերացումը իրականացվող հսկողական գործունեության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։