Արմենիա փառատոնի եզրափակիչ ծրագրում հնչեցին հայտնի երաժիշտների ստեղծագործությունները (տեսանյութ)
Ամփոփվել է «Արմենիա» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը։ Եզրափակիչ համերգի ծրագիրը ներկայացնում էր հայկական, հունական և ռուսական երաժշտության համադրություն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Գեորգիոս Բալացինոսի ղեկավարությամբ կատարեց Վարդան Աճեմյանի Տոնական նախերգանքը, Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիկ պոեմը, Գիորգոս Կումենդակիսի «Amor Fati»-ը, Դիմիտրիս Պապադիմիտրիուի «Անավարտություն» ստեղծավործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար, և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 1 սիմֆոնիան։
Ավելի քան մեկ ամիս տևած «Արմենիա» միջազգային փառատոնը հյուրընկալել է մեծանուն դիրիժորների ու մենակատարների, որոնք ներկայացրել են համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնը տեղացի ունկնդրին ու Հայաստան այցելող բազմաթիվ երաժշտասեր զբոսաշրջիկների միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներին Երևանում ունկնդրելու հնարավորություն է ընձեռել։ Այսպիսով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր ներդրումն է ունենում երկրում մշակութային տուրիզմի զարգացման գործում։ Փառատոնային չորս դասական համերգները լեփ-լեցուն էին տարբեր երկրներ ներկայացնող զբոսաշրջիկներով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունների իրականացման գործում կարևոր դեր ունի նաև 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր GTB Capital-ը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյի Սմբատյանի նախաձեռնությամբ։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Չի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)