Ժոաու Ֆելիքսը դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը
Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ-Նասրը» Էր Ռիադի «Ալ-Ավվալ» մարզադաշտում հյուրընկալեց «Նեոմին» և հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում տանտերերը հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը՝ գնդակն ուղարկելով դարպասի կողքով։ Այսպիսով, 41-ամյա ռմբարկուի ակտիվում կարիերայի ընթացքում խփած գոլերի թիվը մնաց անփոփոխ՝ 981։
Երկրորդ խաղակեսում Ռոնալդուի վրիպումն ուղղեց նրա հայրենակիցը. 61-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսը դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը՝ 3 միավոր պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» միավորների քանակը հասցրեց 22-ի։ Թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ալ-Կադիսիայից» հետ մնալով 3 միավորով։ «Նեոմը» 16 միավորով 6-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 23-ին, «Ալ-Նասրը» արտագնա խաղում կմրցի «Ալ-Ֆեյսալիի» հետ, իսկ «Նեոմը» մեկ օր անց սեփական հարկի տակ կընդունի «Աբհային»։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Չի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)