Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի 6 փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ներքին Գետաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Ներքին Գետաշենի 6 փողոցի ասֆալտապատում՝ 2100 գծամետր ընդհանուր երկարությամբ և 10500 քմ մակերեսով, որոշ փողոցներում՝ ջրահեռացման առուների կառուցմամբ։
Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են 4 փողոցում, իսկ մնացած երկուսում դրանք ընթացքի մեջ են։ Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենի Վերին Դուրան, Ներքին Դեմեր, Սուրբ Խաչ, Սուրբ Վարդան թաղամասերի 6 փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենան։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Չի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)