Այն, ինչ նա չկարողացավ լուծել, հույս ունենք, որ մենք կկարողանանք անել
Վրաստանը շարունակում է բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով և հույս ունի էական առաջընթաց գրանցել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ սահմանային հարցերի շուրջ աշխատանքները շարունակվում են, և կողմերը համաձայն են, որ գործընթացը պետք է ակտիվորեն առաջ մղվի։
Կոբախիձեն անդրադարձել է նաև Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանային վեճին՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ այդ թեմային նվիրված նամակը։
Ղարիբաշվիլին, որն այժմ կալանքի տակ է, իր իններորդ նամակում պնդել է, որ Բիձինա Իվանիշվիլիի աջակցությամբ Թբիլիսի են տեղափոխվել քարտեզների բնօրինակները, որից հետո հետաքննություն է սկսվել։ Նա Ադրբեջանն անվանել է Վրաստանի բարեկամ և ռազմավարական գործընկեր՝ հույս հայտնելով, որ վեճը կլուծվի արդարացիորեն՝ բանակցությունների միջոցով։
«Այն, ինչ նա չկարողացավ լուծել, հույս ունենք, որ մենք կկարողանանք անել», — հայտարարել է Կոբախիձեն՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման ուղղությամբ ակտիվ աշխատանքները շարունակվում են։


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Ես սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)