Թրամփի խնդրանքով Պուտինը ազատ է արձակել 73-ամյա Սթիվեն Հաբարդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ազատ է արձակվել Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից ձերբակալված և վարձկանության մեղադրանքով դատապարտված 73-ամյա ամերիկացի Սթիվեն Հաբարդը։ Նրա ազատ արձակման հարցով Պուտինին դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հաբարդն ազատ արձակվելուց հետո գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում, Պուտինը հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի ղեկավարին շնորհակալություն է հայտնել Ուիթքոֆը՝ Թրամփի և Միացյալ Նահանգների անունից։ Նա նաև նշել է, որ մի քանի օր առաջ հանդիպել է Հաբարդի որդուն և նրա հետ զրուցել ազատ արձակման հարցի շուրջ։
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ Պուտինին խնդրել է ազատ արձակել ամերիկացուն։ Նա ընդգծել էր, որ Հաբարդի ազատության հարցով աշխատանքներ են տարվել երկար ժամանակ՝ դեռ մինչև իր՝ նախագահի պաշտոնը ստանձնելը՝ 2025 թվականի հունվարին։
Սթիվեն Հաբարդը թոշակառու է և անգլերենի նախկին ուսուցիչ։ Նա աշխատել է տարբեր երկրներում, իսկ 2014 թվականից բնակվել է Ուկրաինայի Իզյում քաղաքում։
Ռուսաստանի քննչական մարմինների վարկածով՝ 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Հաբարդը միացել է տարածքային պաշտպանության ստորաբաժանմանը և դրա դիմաց վարձատրություն ստացել։ Ավելի ուշ նա հեռացել է ծառայությունից՝ իր կյանքի համար մտահոգվելու պատճառով։
2022 թվականի ապրիլին Հաբարդը ձերբակալվել է ռուսական ուժերի կողմից։ 2024 թվականի հոկտեմբերին ռուսական դատարանը նրան դատապարտել է վեց տարի և տասը ամիս ազատազրկման՝ վարձկանության մեղադրանքով։
AFP գործակալության հաղորդմամբ՝ կալանքի ընթացքում Հաբարդը պարբերաբար ծեծի է ենթարկվել։ Ջո Բայդենի նախագահության տարիներին ԱՄՆ կառավարությունը, ի թիվս այլ մեղադրանքների, Ռուսաստանին քննադատել էր ամերիկացի քաղաքացիներին հյուպատոսական օգնությունից զրկելու համար։
Հաբարդի ազատ արձակումը տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի միջև հարցի շուրջ բանակցություններից հետո։


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Ես սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)