Ոսկե ատամով պրոթեզը մեկ տարի մնացել է տղամարդու բրոնխում
Բաշկիրիայում բժիշկները փրկել են տղամարդու, որը շուրջ մեկ տարի բրոնխում պահել է հինգ ոսկե ատամ ունեցող ատամնապրոթեզը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Այրաթ Ռախմատուլլինը։ Հիվանդին անհանգստացրել է մշտական հազը, սակայն նա երկար ժամանակ չի դիմել մասնագետների՝ իր վիճակը վերագրելով տարիքին կամ մրսածությանը։ Բժիշկներն ի սկզբանե կասկածել են թոքաբորբ, սակայն հետազոտության ընթացքում տղամարդու բրոնխներում օտար մարմին են հայտնաբերել։
Պարզվել է, որ տղամարդը քնած ժամանակ կորցրել է ատամնապրոթեզը, սակայն դրան նշանակություն չի տվել։ Արդյունքում պրոթեզը շուրջ մեկ տարի մնացել է նրա շնչուղիներում։ Բժիշկները հատուկ օղակի օգնությամբ հեռացրել են պրոթեզը, որը խրվել էր աջ բրոնխի լուսանցքում։ Տղամարդու կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Օրենբուրգի մարզի բնակչի քթի մեջ ատամ էին հայտնաբերել։ Բժիշկները էնդոսկոպիկ սարքավորման օգնությամբ հեռացրել էին օտար մարմինը, որը խորապես խրվել էր քթի մեջ և խանգարում էր շնչառությանը։ Հեռացված ատամը որպես հուշանվեր նվիրել էին հիվանդին։


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Ես սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)