Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
«Տավուշի անտառների պահպանության փորձնական նախագիծ. տեղական նախաձեռնություն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար՝ Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում» ծրագրի շրջանակում օրերս Իջևանում կայացել է ընդլայնված կազմով աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայողներ, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, ոլորտի փորձագետներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ։
Միջոցառումն իրականացվել է Տավուշի մարզպետարանի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Եվրոպական հետազոտությունների գործակալության» և Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի Վալանս քաղաքապետարանի համագործակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ֆրանսիական միջազգային «Kinome» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Կամիլ Կարենտը մասնակիցների հետ քննարկել է Տավուշի մարզի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտների կայուն զարգացման ռազմավարական մարտահրավերները։
Համադրելով էկոզբոսաշրջությունը, համայնքային տնտեսական զարգացումը և անտառների պահպանությունը՝ մասնակիցները մշակել են գործնական մոտեցումներ, որոնք կնպաստեն առկա խնդիրների հաղթահարմանն ու կայուն զարգացմանը։


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Ես սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)