Նոր ընձառյուծ՝ Գնդասար համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր ընձառյուծի։ 2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։
Ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ տարածքի խնամակալ Աղասիի, որի տեղադրած ֆոտոթակարդներն արձանագրել են կենդանուն և ով տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր։
Այս արդյունքները համայնքահեն բնապահպանության կարևորության ևս մեկ վկայություն են։
«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքը ստեղծվել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» (ECF) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է WWF-Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) կողմից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ՝ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Առանց տեղումների եղանակ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին