Նեթանյահուի հետ հանդիպումը կայացել է Օվդա ավիաբազայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Իսրայելում հանդիպել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ. հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեգսեթի չհայտարարված այցը տեղի է ունեցել Իսրայելի ընտրություններից ութ օր առաջ՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները հնարավոր վերսկսելու շուրջ քննարկումների ֆոնին։
Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուի հետ հանդիպումը կայացել է Իսրայելի հարավում գտնվող Օվդա ավիաբազայում, որտեղ տեղակայված են ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ և կործանիչներ։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Հեգսեթը բազայում հանդիպել է նաև ամերիկացի զինծառայողների հետ։
Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության նախարարը հրապարակել է լուսանկար, որտեղ այցելում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) զինծառայողներին։ Հրամանատարությունը պատասխանատու է Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայի մի շարք հատվածներում, ինչպես նաև Եգիպտոսում ԱՄՆ ռազմական գործողությունների համար։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Իսրայելի դեսպանատունը մեկնաբանություններից հրաժարվել են։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին