Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար (տեսանյութ)
Քաջարան-Սեն Շամոն քույր քաղաքների հարաբերությունները ավելի են ամրանում։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ, նախօրեին Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքար։
Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո
խաչքարը օծվեց Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ և տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Այնուհետև ելույթներ ունեցան Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան։
Ի երախտագիտության`Մանվել Փարամազյանը Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ` եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվեց Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով։
Իգնատիոս Մալոյանը հայ ազգի նահատակ էր, ով Մարտին քաղաքի առաջնորդն էր և սպանվեց Օսմանյան կայսրությունում 1915 թ.,հունիսի 11-ին։ Իսկ տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի կողմից համայնքի ղեկավարը պարգևատրվեց Սեն Շամոնի հայ Կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին