Փարիզի, Բորդոյի, Նիցցայի և Լիոնի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվել
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզի, Բորդոյի, Նիցցայի և Լիոնի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվել, որպեսզի ոստիկանությունը կարողանա ճնշել ցույցերի ընթացքում տեղի ունեցող անկարգությունները և թալանը։ Վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն չի բացառել արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը, հաղորդում է France 24-ը։ Լեկոռնյուն նաև հայտարարել է, որ մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամի հայտարարման շնորհիվ հնարավոր է եղել գիշերն անդորր ապահովել։
Փարիզի որոշ հատվածներում պարետային ժամը գործում է տեղական ժամանակով 23։00-6։00-ն, Լիոնում և Նիցցայում՝ 21։00-6։00-ն։
Հոկտեմբերի 17-18-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում թալանվել են հազարավոր խանութներ։ Այս միջադեպերից հետո առցանց հարթակներում սկսել են վաճառվել ակնհայտորեն գողացված ապրանքներ, նշում է հրատարակությունը։ Ֆրանսիայի կառավարությունը խոշոր առցանց վաճառողներին կոչ է արել զերծ մնալ գողացված ապրանքների վաճառքից։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Առանց տեղումների եղանակ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին