Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ 2Way լրատվական հարթակին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահն ասել է. «Որքան ես գիտեմ՝ մենք Ուկրաինայի հետ ոչ մի պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ում չեն։ Ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում», - նշել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Ուկրաինան հրաշալի երկիր է՝ հիանալի մարդկանցով, և Վաշինգտոնն ու Կիևը միասին կաշխատեն որոշ հարցերի շուրջ, սակայն որոշ հարցերի շուրջ համակարծիք չեն լինի։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շահերը ժամանակ առ ժամանակ տարբերվում են։ Նա այս համատեքստում հիշատակել է Կիևի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, որոնց հետևանքով «բարձրանում է էներգակիրների գինն ամերիկացիների համար»։
«Կարծում եմ՝ նրանք պետք է դադարեցնեն Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծումը», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Առանց տեղումների եղանակ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին