Ես նրա հանդեպ բացարձակապես ոչ մի վախ չունեմ
ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է Չեմպիոնների լիգայում կատալոնական «Բարսելոնայի» դեմ սպասվող դիմակայության ակնկալիքներով և խոսել մրցակցի 19-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալի մասին։
«Վախենո՞ւմ եմ արդյոք Յամալից։ Ո՛չ, ես նրա հանդեպ բացարձակապես ոչ մի վախ չունեմ։ Լամինը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, հենց հիմա աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, և հիմարություն կլիներ դա ժխտելը։ Այն, ինչ նա վերջին շրջանում անում է խաղադաշտում, պարզապես անհավանական է։ Նա իսկապես առանձնահատուկ տղա է, ով տարբերություն է ստեղծում»,- նշել է պորտուգալացին։
Միևնույն ժամանակ, Վիտինյան ընդգծել է, որ սխալ կլիներ կենտրոնանալ միայն մեկ ֆուտբոլիստի վրա. «Ամեն ինչ բացառապես Լամինի անձով պայմանավորելն անարդար կլիներ ամբողջ «Բարսելոնայի» նկատմամբ։ Վաղը մենք մրցելու ենք բարձրակարգ և հիանալի համագործակցող թիմի դեմ։ Հենց հիմա սա եվրոպական ֆուտբոլում հնարավոր լավագույն հանդիպումներից մեկն է՝ մրցելու են մայրցամաքի երկու ուժեղագույն թիմերը։ Անհամբերությամբ ենք սպասում խաղադաշտ դուրս գալուն, որպեսզի ստուգենք, թե նման մրցակցի ֆոնին իրականում ինչ մակարդակի վրա ենք գտնվում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ParisSG INFOS-ը։
Չեմպիոնների լիգայի լիգայի խաղարկության փուլի երրորդ տուրի ՊՍԺ — «Բարսելոնա» կենտրոնական հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
armsport.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս