ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզում իրականացված աշխատանքների ընթացքին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին եղել է Լոռու մարզում՝ հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ընթացքին։ Նախարարը մարզպետ Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով, 395 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Իրականացվել է ճանապարհի երկշերտ ասֆալտապատում։
Հաջորդ կանգառը Մեծավան – Ձյունաշող ճանապարհահատվածն էր, որտեղ իրականացվել է հիմնանորոգում: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
2025թ.-ին իրականացված աշխատանքների արժեքը կազմել է 496.8 մլն. դրամ: Հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 8.5կմ: Իրականացվել է ճանապարհի երկշերտ ասֆալտապատում։
Նախարարը մարզպետի և համայնքապետի հետ նաև շրջել է Տաշիր քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։
Վանաձորում նախարարը ծանոթացել է արդեն սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին, որի շրջանակում 91 մլն դրամով հիմնանորոգվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի շենքը: Աշխատանքներն արդեն ավարտված են, բեմադրությունները՝ պատրաստ ցուցադրության։
Նախարարը եղել է նաև Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզում։ 351.0 մլն դրամով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի՝ շուրջ 200 սանի համար: Մանկապարտեզն արդեն շահագործվում է։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը