Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել․ Քերոլայն Լևիթ
Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցությունների կողմերը զգալի առաջընթաց են գրանցել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ «Նախագահը և նրա թիմը հսկայական ժամանակ և ջանքեր են ներդրել այս պատերազմը դադարեցնելու փորձերի մեջ, որը շատ հեռու է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Բայց, այնուամենայնիվ, նա խաղաղության նախագահն է։ Եվ այդ պատճառով նա հսկայական ռեսուրսներ է ներդրել այս պատերազմը դադարեցնելու համար։ Հենց երեկ տեղի ունեցավ եռակողմ բանակցությունների ևս մեկ փուլ՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Երկու կողմերում էլ զգալի առաջընթաց է գրանցվել։ Երկու կողմերն էլ համաձայնվել են տեղեկացնել իրենց առաջնորդներին և շարունակել համատեղ աշխատել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այսպիսով, ապագայում կկայանա բանակցությունների ևս մեկ փուլ։
Սակայն ես կարծում եմ, որ նախագահը այս ամբողջ իրավիճակը համարում է չափազանց անարդար՝ ոչ միայն ռուսների և ուկրաինացիների նկատմամբ, ովքեր կորցրել են իրենց կյանքը, այլև ամերիկացի ժողովրդի և ամերիկացի հարկատուների նկատմամբ, որոնք նախկինում վճարել են այս պատերազմում ռազմական ջանքերի համար, մինչև նախագահ Թրամփը չավարտեց այն։ Եվ ես կցանկանայի հիշեցնել աշխարհին, որ Միացյալ Նահանգները շարունակում է զենք վաճառել ՆԱՏՕ-ին, որը այնուհետև ուղարկվում է Ուկրաինա՝ պաշտպանելու իր ազատությունն ու սահմանները», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...