Ֆրանսիայում անձրևների տևողության ռեկորդ է գրանցվել
Ֆրանսիայում գրանցվել է երկրում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաերկար անձրևային շրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը։ Météo-France օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրում անձրևներ են տեղում հունվարի 14-ից՝ 36 օր շարունակ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023 թվականի աշնանը, երբ Ֆրանսիայում անձրևները չէին դադարում 32 օր անընդմեջ։ Météo-France-ը պարզաբանում է, որ անձրևոտ է համարվում այն օրը, երբ երկրում տեղումների միջին քանակը կազմում է 1 մմ կամ ավելի։
Միաժամանակ, փետրվարի 18-ին Ֆրանսիան հայտնվել է «Պեդրո» փոթորիկի կիզակետում։ Օդերևութաբանների տվյալներով՝ քամու պոռթկումները հասնելու են 90-120 կմ/ժ, իսկ ափամերձ շրջաններում՝ մինչև 140 կմ/ժ արագության։ Սպասվում է 15-50 մմ տեղում։
Ուժեղ անձրևների և ջրհեղեղների վտանգից ելնելով Ֆրանսիայի չորս դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակի նախազգուշացում։ Եվս 10 դեպարտամենտներում «նարնջագույն»՝ բարձր մակարդակի վտանգի նախազգուշացում է հայտարարված։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը