Եղվարդում տեղի ուենցած ավտովթարի հետևանքով ԲԿ տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին մաhացել է
Այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Պրավին Մեկալային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 9-ին Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով։
Այդ օրը ևս 2 հոգի, որոնցից մեկը վրաերթի էր ենթարկվել, տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 9-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել էին «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհը եղել էր մերկասառույց, եղանակն՝ էլ ձյուն ու անձրև։ Իսկ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն