Երուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված, կան դատական գործեր. Զարեհ Սինանյան
Երուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված։ Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա հայտնել է, որ վերջերս Երուսաղեմ կատարած այղը եղել է հետաքրքիր և հաջողված։ «Պատրիարքի հետ քննարկել ենք բոլոր խնդիրները։ Կարգավիճակը և դրա պահպանումը շատ կարևոր են։ Խնդիրները դեռ լուծված չեն, կան դատական գործեր, ես առաջարկել եմ մեր աջակցությունը։ Ինչ վերաբերում է հարկերի բարձրացման հարցին, ապա Իսրայելի իշխանությունների հետ բանակցություններ են ընթանում։ Նմանատիպ հարկեր են դրվել նաև բոլոր մյուս դավանանքների վրա, սակայն սա հսկայական ֆինանսական բեռ է», - պարզաբանել է Սինանյանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում