Իրանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Լոնդոնում երկրի դրոշը պոկելու համար․ Tasnim
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի ժամանակ անհայտ ցուցարարը դիվանագիտական ներկայացուցչության մոտ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում դեսպանատան շենքից պոկել էր իսլամական հանրապետության դրոշը։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում «բրիտանական դիվանագիտական ներկայացուցչին խիստ բողոք են հայտնել՝ Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի պղծման կապակցությամբ»։
Ավելի վաղ անհայտ անձը բարձրացել էր Լոնդոնում Իրանի դեսպանատան շենքի պատշգամբ և պոկել այնտեղ կախված դրոշը։ Սքոթլենդ Յարդը ձերբակալել է երկու ցուցարարի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում օտար տարածք ապօրինի ներխուժման և արտակարգ ծառայությունների աշխատակցի վրա հարձակման համար, իսկ մյուսին՝ ծանրացուցիչ հանգամանքներում օտար տարածք ապօրինի ներխուժման համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին