Ադրբեջանում կրճատել են սպայական կազմի ծառայության ժամկետը
Ադրբեջանում խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի այն սպաների համար, ովքեր պահեստազորից զորակոչվում են ժամկետային ծառայության կամ կամավոր հիմունքներով՝ պայմանագրով անցնում են գործող զինվորական ծառայության։
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, սա իր արտացոլումն է գտել «Զինվորական ծառայության մասին» և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխություններում։
Փաստաթղթի համաձայն՝ պահեստազորից զորակոչվողների և պայմանագրով կամավոր ծառայության անցնողների համար ծառայության ժամկետը կսահմանվի 1 տարի (որի ավարտից հետո, կողմերի համաձայնությամբ, նրանք փոխադրվում են կադրային սպայական կազմ)։ Իսկ պայմանագրով ծառայության անցնող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամկետը կլինի մինչև 3 տարի (ժամկետի ավարտից հետո, կողմերի համաձայնությամբ, կնքվում է նոր պայմանագիր)։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին