Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն գրենլանդացիները
Ի պատասխան Գրենլանդիայի հնարավոր գրավման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության՝ Դանիայի ինքնավար շրջանի հինգ հիմնական քաղաքական կուսակցության ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ կղզու ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները:
«Մենք չենք ուզում ամերիկացի լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացի լինել։ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն գրենլանդացիները»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Գրենլանդիայում դանիացիների պատմական ներկայությունն ամենևին չի նշանակում, որ կղզին պատկանում է Դանիային: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է «ինչ-որ բան ձեռնարկել» Գրենլանդիայի նկատմամբ՝ նույնիսկ առանց նրա բնակիչների համաձայնության:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով