Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պնդելով, որ կեղծ տեղեկությունների միջոցով վերջինս արատավորել է իր արժանապատվությունն ու բարի համբավը։
DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջի մեջ նշել էր, որ խնդրում է պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ֆեյսբուք սոցիալական հարթակում իրեն պատկանող Alen Simonyan/Ալեն Սիմոնյան անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող Alen Simonyan տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն հերքել «Ռոբերտ Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող իր կողմից հրապարակված կեղծ տեղեկությունները»։ Պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ֆեյսբուք սոցիալական հարթակում իրեն պատկանող Alen Simonyan/Ալեն Սիմոնյան անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող Alen Simonyan տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից՝ վերջինիս արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։
Դատարանը, սակայն, արձանագրել է, որ Ալեն Սիմոնյանի խոսքում զրպարտություն կամ վիրավորանք առկա չէ և վճռել է.
1. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի՝ հայցվորի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող կեղծ տեղեկությունները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և վիրավորական արտահայտություններով արատավորելու համար ներողություն խնդրել պարտավորեցնելու, ինչպես նաև ոչ նյութական վնասների հատուցման պահանջների վերաբերյալ, մերժել:
2. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 120.000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար:
3. Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճռում նաև նշված է.
«Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ