Շրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց, որը նորոգվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում. հունվարից 230 աշակերտ դպրոց է հաճախում նոր պայմաններում:
Նախարարը շրջել է դպրոցում, ծանոթացել կրթական նոր միջավայրին, գույքային հագեցվածությանը, առաջնային խնդիրներին, դասապրոցեսի կազմակերպման պայմաններին: Առանձնակի ընդգծվել են 2021 թվականից դպրոցին տրամադրված լաբորատոր սարքավորումների և մարզագույքի՝ ըստ նշանակության օգտագործումն ու համապատասխան ուսումնական տարածքների ապահովումը:
Ժաննա Անդրեասյանը զրուցել է մանկավարժների հետ, պատասխանել հանրակրթական բարեփոխումներին վերաբերող նրանց հարցերին՝ անդրադառնալով, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացին։
Նշվել է, որ Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցի 12 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը: Ժաննա Անդրեասյանը, հորդորելով անպայման մասնակցել գործընթացին, տեղեկացրել է, որ նախատեսվում է կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլում դրական արդյունք արձանագրած ուսուցիչների դրույքաչափը հասցնել 300 հազար դրամի, իսկ 30, 40 և 50 տոկոս հավելավճարները հաշվարկել արդեն այդ դրույքաչափի նկատմամբ՝ նպաստելով ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավմանը։
Ուսուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկները գործընթացի վերաբերյալ։
«Համակարգը հընթացս լավարկվում է․ ցանկացած փոփոխություն անելիս հաշվի ենք առնում, որ գործ ունենք ուսուցիչների հետ, որոնց աշխատանքը բարդ և պատասխանատու է, որովհետև կապված է երեխաների հետ: Այս գործընթացում մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուր մանկավարժի կարծիքն ու դիտարկումը»,- ասել է նախարարը։
Տեղում քննարկվել են նաև ուսումնական գործընթացի կազմակերպման, ավարտական քննություններին և այլ խնդիրների հետ կապված հարցեր։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ