Լոս Անջելեսի շրջանում հոսպիսների և տնային բժշկական սպասարկման վրա ծախսվում է մոտ 3,5 միլիարդ դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են ողջ Կալիֆոռնիայում նպաստների հետ կապված խարդախության լայնածավալ հետաքննության մասին՝ վկայակոչելով «օտարերկրյա սուբյեկտների» կողմից իրականացվող համակարգված ջանքերը, որոնց նպատակն է միլիարդավոր դոլարներ կորզել պետական առողջապահական համակարգից, հայտնում է LA Times-ը:
Ավելի վաղ Վաշինգտոնը սառեցրել էր 10 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Կոլորադոյում, Իլինոյսում և Մինեսոտայում երեխաների խնամքի համար՝ «հարկատուների փողերի համատարած խարդախության և ոչ նպատակային օգտագործման հետ կապված լուրջ մտահոգությունների» պատճառով:
«Այն, ինչ տեղի է ունենում Մինեսոտայում, խամրում է Կալիֆոռնիայի խարդախության մակարդակի համեմատ»,- ասել է Լոս Անջելեսի գլխավոր դաշնային դատախազ Բիլ Էսեյլին՝ նկատի ունենալով նախորդ տարվա վերջին նահանգի սոմալիական համայնքում նպաստների հետ կապված սկանդալը:
Ուրբաթ ներկայացված հայցում նահանգների գլխավոր դատախազները երեխաների խնամքի հիմնադրամի ֆինանսավորման սառեցումն անվանել են բացահայտ քաղաքական՝ հայտարարելով, որ վարչակազմն օգտագործել է խարդախության մեղադրանքները ներգաղթյալներին սոցիալական պաշտպանության համակարգի բացերի համար մեղադրելու և քաղաքական մրցակիցներին կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ Օզը և Էսեյլին լրագրողներին պատմել են, որ «օտարերկրյա ազդեցությունը» դատարկում է պետական առողջապահական ծրագրերը՝ բժշկական օգնությունն անհասանելի դարձնելով ամերիկացիների համար, մինչդեռ Կալիֆոռնիայի առաջնորդները աչք են փակում դրա վրա:
«Այս ջանքերից շատերում ներգրավված են ռուսական, հայկական բանդաներ, մաֆիա,- ասել է Օզը:- Այս նախագահը չի հանդուրժի, որ ամերիկացիները ենթարկվեն օտարերկրյա ազդեցության»:
Էսեյլին, իր հերթին, մեղքը բարդել է նահանգապետ Գևին Նյուսոմի վրա: «Կարծում եմ՝ նա թույլ է տվել ավելի շատ խարդախություն, քան մենք երբևէ տեսել ենք ամերիկյան պատմության մեջ,- ասել է Էսեյլին:- Պարզապես նայեք «Կալիֆոռնիա թագավորությունում» կատարված խարդախությունների քանակին: Նա խարդախության թագավորն է»:
Նահանգապետը պատասխան հարված է հասցրել Թրամփի վարչակազմի՝ անօրինականության մասին հռետորաբանությանը հինգշաբթի օրն ունեցած իր ելույթում: Նյուսոմը հայտարարել է, որ երկիրը բախվում է «մեր արժեքների դեմ հարձակման, որի նմանը ես իմ կյանքում երբևէ չեմ տեսել», և վկայակոչել է վիճակագրությունը, որը ցույց է տալիս, որ բռնի հանցագործությունների մակարդակը պատմական նվազագույնի վրա է:

















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ