Քլոե Չժաոյի «Համնեթ» (2025) ֆիլմը, որը պատմում է երիտասարդ Ուիլյամ Շեքսպիրի մասին, արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «լավագույն դրամատիկ» ֆիլմ անվարակարգում։ Արարողությունը հեռարձակվել է կիրակի օրը CBS հեռուստաալիքով։
Մրցանակի համար մրցում էին նաև «Ֆրանկենշտեյն» (2025), «Գաղտնի գործակալը» (2025), Յոախիմ Թրիերի «Զգացմունքային արժեք» (2025), «Մեղավորները» (2025) և Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմերը։
Փոլ Թոմաս Անդերսոնի «Մի մարտ՝ մյուսի հետևից» (2025) ֆիլմը արժանացել է երեք «Ոսկե գլոբուսի»՝ «լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն», ինչպես նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենարիստ» անվանակարգերում։
«Գաղտնի գործակալը» (2025) արժանացել է «լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակի։ «Փիթը» (2025) նվաճել է «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ, իսկ «Անցումային տարիք» (2025) ֆիլմը ճանաչվել է լավագույն մինի-սերիալ։
Վագներ Մոուրան «Գաղտնի գործակալը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար արժանացել է «լավագույն դերասան» մրցանակին։
«Կհարվածեի, եթե կարողանայի» ֆիլմում իր դերի համար «լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ռոուզ Բիրնը։
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը ամեն տարի շնորհվում է Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից, Միացյալ Նահանգներում իր հեղինակությամբ զիջում է միայն «Օսկարին»։ Մրցանակները շնորհվում են նախորդ տարվա արդյունքների հիման վրա՝ երկու տասնյակից ավելի անվանակարգերում։ 83-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 11-ին Լոս Անջելեսում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում