Հայկական վոլեյբոլը 2026 թվականին կնշի 100-ամյա հոբելյանը
Հունվարի 10-ին Երևանի «Անի գրանդ» հյուրանոցում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու ընտրական 10-րդ համագումարը: Համագումարին ներկա են եղել 70 պատվիրակներից 63-ը, որոնք ներկայացնում էին Հայաստանի օլիմպիական կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի վոլեյբոլի ակումբների, մարզադպրոցների, քաղաքների ներկայացուցիչներ։
2025 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել էր իր հրաժարականը, և ֆեդերացիայի նախագահության հերթական ժողովի ժամանակ կայացվեց որոշում ներկայացնել գալիք հաշվետու ընտրական համագումարին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Մինչ ընտրության գործընթացը Կարեն Ասմարյանը ներկայացրել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի 2022-2025 թվականներին կատարված աշխատանքները, կազմակերպված մարզական միջոցառումների տեսահաշվետությունը, որը պատվիրակներն ընդունել են միաձայն։ Համագումարը վարող Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը իր խոսքում նշել է, որ Կարեն Ասմարյանը շուրջ 13 տարի զբաղեցրել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որի ղեկավարությամբ Հայաստանն ունեցել է վոլեյբոլի զարգացման մեծ առաջընթաց, անցկացվել են մի շարք միջազգային առաջնություններ, մասնավորապես, 2025-ին Երևանում կայացած Եվրոպայի Մ16 առաջնությունը։
Քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտունում առաջադրվել էր միայն Կարեն Ասմարյանի թեկնածությունը, պատվիրակները որոշել են քվեարկել բաց քվեարկությամբ և միաձայն Կարեն Ասմարյանին ընտրել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։
Իր խոսքում Կարեն Ասմարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Հրաչյա Մուրադյանին կատարված աշխատանքի համար և հավաստիացրել, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան իր ղեկավարությամբ կփորձի հասնել էլ ավելի բարձր արդյունքների։ Կարեն Ասմարյանը ներկայացրել է նաև ՀՎՖ նոր նախագահության կազմը՝ փոխնախագահ Աշոտ Գասպարյանին, գլխավոր քարտուղար Սմբատ Գևորգյանին և 12 նախագահության անդամներին։
Համագումարի ամենակարևոր կետերից էր նաև 2026 թվականին հայկական վոլեյբոլի 100-ամյակը տոնելը: Հայաստանի վոլեյբոլի բոլոր առաջնությունները և մրցաշարերը կայանալու են այս տարեդարձի ներկայացմամբ։ Այդ առիթով նաև պարգևատրվել են հայկական վոլեյբոլի նվիրյալներ, վետերաններ, մարզիչներ և մարզիկներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին