ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցը
ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցը, այդ թվում՝ ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում, որտեղ նա հանգստյան օրերն անցկացրել էր իր Մար-ա-Լագո կալվածքում։
«Քննարկում ենք այդ հնարավորությունը, ուսումնասիրում ենք պատասխանի մի քանի շատ լուրջ տարբերակ։ Մենք որոշում կկայացնենք», - ասել է նա՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ կոնկրետ գործողություններ կարող է ԱՄՆ-ն ձեռնարկել Իրանի դեմ։ Ավելի վաղ՝ Թրամփը հայտարարել էր Իրանում ցուցարարներին «օգնության գալու» պատրաստակամության մասին։
Բողոքի ցույցերը Թեհրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 29-ին՝ իրանական ռիալի կտրուկ անկման պատճառով։ Անկարգությունները տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում։ Հունվարի 2-ին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի են ունեցել զինված բախումներ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների առնվազն 38 աշխատակից։
Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում է, որ Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առնվազն 466 մարդ Է զոհվել:
Երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել զոհվածների հիշատակին։ Իշխանությունները անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրում են Իսրայելին և Միացյալ Նահանգներին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին