Լոռու մարզում բախվել են Lexus-ն ու Volkswagen-ը․ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետին. կան վիրավորներ.
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 60-ամյա Արամայիս Ավետիսյանի վարած Lexus մակնիշի և 38-ամյա Էրիկ Մարգարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Անահիտ Մարգարյանը, Lexus-ի վարորդ Ա. Ավետիսյանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ Հայկ Սիսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես ծառայողական ավտոմեքենա և սպասարկում է Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից